Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Սատար Հասարակական կազմակերպության տնօրեն Հունան Հունանյանի գրությունը և ընկերության կողմից կազմակերպվելիք <<Սատար>> զինավանում անցկացվող մարտական պատրաստության պարապմունքներին կամավոր հիմունքներով մասնակցող Արենի համայնքի բնակիչ հանդիսացող երիտասարդների տեղափոխման համար անհատույց հատկացնել համայնքապետարանին պատկանող Ֆորդ-Տրանզիտ մակնիշի միկրոավտոբուսը:
2. Մասնակիցներին չոր սննդով ապահովելու նպատակով կազմակերպությանը հատկացնել առավելագույնը օրական 1000 ՀՀ դրամ գումար՝ յուրաքանչյուր մասնակցի հաշվարկով:
|