Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 31-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 31-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում, ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու մասին:
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. Արենի համայնքի մանկապարտեզների հետագա գործունեության մասին:
5. Արենի համայնքի ավագանու 08.07.2022թվականի թիվ 68-Ա որոշման 1.8 և 1.10 կետերը ուժը կորցրած ճանաչելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ տրամադրելու մասին:
6. Սույն թվականի նոյեմբերի 4-ից 6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Որակի Նշան 2022» մրցանակաբաշխությանը Արենի համայնքի ղեկավարի մասնակցությունը ապահովելու նպատակով՝ մատուցվող ծառայությունների դիմաց 2023թվականի 1-ին կիսամյակում գումար հատկացնելու մասին:
7. Արենի համայնքում 2022թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրերի ժամկետները երկարաձգելու և աշխատանքները 2023թվական տեղափոխելու մասին:
8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Կարմեն Գևորգի Կարապետյանի դիմումը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։ |