Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.16428հա հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0184-0084, գործառնական նշանակությունը 5-րդ կարգի ջրովի վարելահող) աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 100 000 ՀՀ դրամ:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը գտնվում է <<Արենի-1>> թռչունների քարանձավի հարակից տարածքում, առաջարկել համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ և ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը: |