Բովանդակություն * | Հուլիսի 27- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի որոշ անդամներ։ Նախ ներկայացվեց հուլիս ամսվա բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը, ապա վարչական ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, դրանցից առանձնացվեցին հրատապ լուծում պահանջողները։ Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ իրավաբանը ներկայացրեց հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Անդրադարձ կատարվեց գյուղմթերքի հավաքման և սպառման ընթացքին։ քննարկվեցին օրակարգային այլ հարցեր։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։ |