Բովանդակություն * | Սեպտեմբերի 15- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի որոշ անդամներ։ Ներկայացվեցին բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, համաֆինանսավորվող ծրագրերի շինարարական և Արենի ՀՈԱԿԻ-ի կողմից կատարվող աշխատանքները։ Պարոն Սահակյանը հորդորեց վարչական ղեկավարին համաճարակի նոր բռնկումներից խուսափելու նպատակով շարունակել հասարակական վայրերի ախտահանման աշխատանքները։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։ |