Բովանդակություն * | Օգոստոսի 31- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կրկին անգամ անդրադարձ կատարվեց համաֆինանսավորմամբ կատարվող աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և հնարավոր լուծման տարբերակներին։ Ներկայացվեց բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ Վարչական ղեկավարները և աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հրահանգներ։ |