Բովանդակություն * | Սեպտեմբերի 16- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված արտահերթ աշխատանքային խորհրդակցություն։ Քննարկման հիմնական թեման վերաբերում էր հանրապետության տարածքում և մասնավորապես Վայոց ձորում համաճարակային իրավիճակի սրացմանը։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին խիստ և հստակ հանձնարարականներ աշխատակազմի անդամներին, այն է` խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, սահմանափակել բնակիչների մուտքը համայնքապետարան` բոլոր տեսակի ծառայությունները մատուցելով մուտքի մոտ, շարունակել հասարակական վայրերի ախտահանման աշխատանքները։ |