Բովանդակություն * | Օգոստոսի 17- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի անդամները։ Վարչական ղեկավարները ներկայացրեցին ոռոգման սեզոնի հետ կապված խնդիրները և ընթացքը։ Անդրադարձ կատարվեց նաև բարձրադիր բնակավայրերում շարունակվող հացահատիկի հնձման աշխատանքներին։ Քննարկվեցին նաև խաղողի մթերման հետ կապված հարցերը, պարոն Սահակյանը հայտնեց, որ օգոստոսի 19- ին մարզպետարանում կկայանա հանդիպում խաղող մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Աշխատակազմի անդամները և վարչական ղեկավարները ստացան համապատասխան հանձնարարականներ։ |