Բովանդակություն * | Սեպտեմբերի 22- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի անդամները։ Ներկայացվեց բնակավայրերում առկա խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծում։ Անդրադարձ կատարվեց նաև համաֆինանսավորվող ծրագրերի շինարարական աշխատանքներին, առկա խնդիրներին։ Վարչական ղեկավարները հրահանգ ստացան մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ աշխատանքների ընթացքը։ Նաև անդրադարձ կատարվեց խաղողի մթերման հետ կապված հարցերին։ |