Օգոստոսի 10- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Նախ անդրադարձ կատարվեց բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարմանը և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Ներկայացվեց բնակավայրերում գյուղատնտեսական արտադրանքի մթերման ընթացքը։ Պարոն Սահակյանը առաջարկեց վարչական ղեկավարներին կարճ ժամանակում կազմել խաղողի սպասվելիք բերքի վերաբերյալ ցուցակ, որտեղ մոտավոր կերևա բերքի քանակը և վաճառքի հնարավոր տարբերակը։ Նաև համայնքի ղեկավարը շեշտեց, որ մթերման ժամանակ աննախադեպ ուշադրություն է դարձվելու խաղողի որակին։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հրահանգներ |