Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 08.07.2022թվականի <<Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելու մասին>> թիվ 68-Ա որոշման 1.8 և 1.10 կետերը:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող .
2.1 0.11677 հա (ծածկագիրը՝ 10-012-0147-0009, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 3 000 ՀՀ դրամ:
2.2 0.16766 հա (ծածկագիրը՝ 10-012-0147-0006, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 4 000 ՀՀ դրամ: |