Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 08-ը հուլիսի 2022 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու՝ 08-ը հուլիսի 2022 թվականի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի ավագանու՝ 02 փետրվարի 2021 թվականի թիվ 23, 16 փետրվարի 2022 թվականի թիվ 16-Ա և 19 ապրիլի 2022 թվականի թիվ 48-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3. Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ելփին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,04 հա բնակավայրերի նշանակության հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրելու մասին
5. Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6. Արենի համայնքում աղբահանության, սանիտակարական մաքրման, խմելու և ոռոգման ջրամատակարարման, համայնքային նշանակության ճանապարհների սպասարկման և բարեկարգման գործառույթները «Արենի» ՀՈԱԿ-ին պատվիրակելու մասին
7. Արենի համայնքի վարչական տարածում աղբահանության և սանիտակարական մաքրման իրականացման կարգն ու պայմանները հաստատելու մասին
8. Արենի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին
9. Արենի համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին
10. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու մասին
11. Արենիի համայնքապետարանին պատկանող վազ 2121 մակնիշի, 192LL70 պետհամարանիշի վթարված ավտոմեքենան գնահատելու և աճուրդ վաճառքով օտարելու մասին
12. Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին
13. Արենի համայնքի ղեկավարի 2022 թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին
14. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին մասնակցած Արենի համայնքի պատվիրակության կատարած ծախսերը փոխհատուցելու մասին
15. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին |