Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 082
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԵՎ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, ՀՀ կառավարության 15.04.2021թ.-ի թիվ 600-Ն որոշումը,  ինչպես նաև «Խաչեն Վայնզ» ՍՊԸ-ի, Հայկ Դավիթի Պետրոսյանի լիազորված անձ Վաչագան Վարդանի Պետրոսյանի դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն

1.  Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայկ Դավիթի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող 0.3466 հա  գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-012-0142-0003) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության:

2. Արենի համայնքի Աղավնաձոր  բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 7.7362 հա  գյուղատնտեսական նշանակության հողամասից  (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-006-0270-0015) առանձնացված 0.2666հա հողամասի  նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների մթերման կետ կառուցելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner