Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 157
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2021 թվականի N 157

ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 2021ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԻՎ 6, ԹԻՎ 7, ԹԻՎ 11, ԹԻՎ 12, ԹԻՎ 14 և ԹԻՎ 15 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ և ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.11.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 131 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ   Արենի համայնքի ավագանու 15.11.21 թվականի թիվ 131 որոշմամբ ընդունված թվով վեց հողամասերի  տարեկան վարձավճարի մեկնարկային գները սահմանվել են անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից պակաս՝  Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Չեղարկել Արենիի համայնքապետարանում  2021թվականի դեկտեմբերի 17-ին կայացած գյուղատնտեսական նշանակության հողամասերի մրցույթի թիվ 6, թիվ 7, թիվ 11, թիվ 12, թիվ 14 և թիվ 15 արձանագրությունները,

2. Մրցույթին մասնակցած մասնակիցների հայտերի համար վճարած գումարները հետ վերադարձնել հայտատուներին՝ ընդամենը 60 000  ՀՀ դրամ,

3. Արենի համայնքի ավագանու 15.11.2021թվականի  <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 131 որոշման մեջ կատարել փոփոխություններ.

ա) 6-րդ մասի մեջ  <<275 000>> թիվը փոխարինել <<325 000>> թվով, 

բ) 7-րդ մասի մեջ  <<51 000>> թիվը փոխարինել <<60 000>> թվով,

գ) 11-րդ մասի մեջ  <<12 000>> թիվը փոխարինել <<15 000>> թվով,

դ) 12-րդ մասի մեջ  <<490 000>> թիվը փոխարինել <<575 000>> թվով,

ե) 14-րդ մասի մեջ  <<65 000>> թիվը փոխարինել <<80 000>> թվով

զ) 15-րդ մասի մեջ  <<340 000>> թիվը փոխարինել <<395 000>> թվով

4․ Վերոնշյալ հողամասերի մասով հայտարարել նոր մրցույթ։


Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.22 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner