Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 136
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 136


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 17 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 09-ը դեկտեմբերի 2021 թվականի թիվ 17  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 17 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. 2022 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:

3. 2022 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:

4. 2022 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

5. 2022 թվականի համար Արենի համայնքի  համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

6. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու մասին:

7. 2022 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

8. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն և 0.0225հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին:

9. Արենի համայնքի ավագանու 15.11.2021թվականի թիվ 135 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

10. Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:

11. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու և  հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:

12. Արենի ՀՈԱԿ-ի կատարած աշխատանքների հաշվետվությունը ի գիտություն ընդունելու  մասին:

13. Տեղանքում գործող ջրատարի տեղադիրքը ճշտելու նպատակով, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:

14. Ռազմավարական զարգացման գործակալության կողմից Արենիի համայնքապետարանին նվիրաբերված մեկ միավոր բենզինային գեներատորը <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:

15. Շվեյցարիայի զարգացման գործակալության և գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ կովիդ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով կազմակերպված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն համաձայնություն տալու մասին:

16. Արենի համայնքի ավագանու 26.01.2018թվականի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner