Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ՄԱՅԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը մայիսի 2022 թվականի թիվ 5 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 20.05.2022թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2.   Գերմանիայի միջազգային համագործակցության և Շվեցարիայի համադաշնության համաֆինանսավորմամբ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ջրատար կառուցելու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին

3. Արենի համայնքի ավագանու 26.01.2018 թվականի թիվ 9 որոշման   մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Լյուդվիգ Բաբայանի դիմումը քննարկելու  և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

5. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջի վարչական մասի պահուստային ֆոնդից  գումար հատկացնելու և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին,

6. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

7. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և  0.1հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արամ Միքայելյանի առաջարկությունը քննարկելու և Աղավնաձոր բնակավայրում տեղական վճարների հավաքագրման նպատակով ,<<Արենի>> ՀՈԱԿ-ում պատասխանատու անձ աշխատանքի ընդունելուն համաձայնություն տալու մասին

9. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից  աճուրդ-վաճառքով օտարելու մասին, 

10. Արենի համայնքում 2022թվականի հունիսի 3-ին վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար համայնքի 9 բնակավայրերի ավարտական դասարնների աշակերտներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին,

 11. Արենի համայնքում մշակութային կյանքը աշխուժացնելու և թատերական ավանդույթները վերականգնելու նպատակով, Արենի համայնքում թատերական խմբակների  կազմակերպիչ նշանակելուն համաձայնություն տալու մասին: 

12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող դուրս գրման ենթակա գույքի մասով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Արենի համայնքի կազմի մեջ մտնող նախկին համայքների ղեկավարների գրությունները քննարկելու և գույքերի ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner