Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Արենի համայնքի Արփի բնակավայրի 9-րդ փողոց, 1 փկղ. թիվ 6 հասցեում գտնվող 0.01561հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-012-0058-0004, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասի վրա կառուցված 64,4քմ ծածկը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Էդվարդ Ջանիկի Հովսեփյանին:
2. Հաստատել հողամասի և ծածկի համար հաշվարկված գումարները.
1) 0.01561հա բնակավայրերի նշանակության հողամասի արժեքը՝ 166 875 ՀՀ դրամ (128.8քմ.*792դր.=102 010դր.+27.3քմ.*792դր*3=64 865դր.)
2) Ինքնակամ կառուցված 64․4քմ ծածկի համար՝ ընդամենը 595 830 (հինգ հարյուր ինսունհինգ հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
Ընդամենը՝ 762 705 (յոթ հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր հինգ) ՀՀ դրամ: