Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի ավագանու՝ 02.02.2021 թ.-ի թիվ 23 որոշման առաջին մասում «10-025-003-» թիվը փոխարինել «10-025-0013-0012» թվով:
2. Արենի համայնքի ավագանու՝ ««Արփա բնապահպանական հիմնադրամ»-ի տնօրեն Արուս Ներսիսյանի գրությունը քննարկելու և Արենի բնակավայրի վարչական տարածքի 10-008-0101- կադաստրային թաղամասում 0.0108հա գյուղատնտեսական նշանակության հողամաս անհատույց, 25 տարի ժամկետով հատկացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման վերնագրում և բովանդակության առաջին մասում «0.0108» թիվը փոխարինել «0.0250» թվով:
3. Արենի համայնքի ավագանու՝ 19 ապրիլի 2022 թվականի «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի թվով 5 տրակտորները «Արենի» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և տրակտորների մատուցած ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին» թիվ 48-Ա որոշման առաջին մասում «անհատույց օգտագործման իրավունքով» բառերից հետո ավելացնել «10 տարի ժամկետով» բառերը և թվերը: |