Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կտարաելուն և Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0225 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր 10-020-0152-, գործառնական նշանակությունը արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների նշանակության հողերի կատեգորիա՝ կապի հողեր գործառնական նշանակության:
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով նախապատրաստել հողաշինական գործ և ներկայացնել լիազոր մարմնի հաստատմանը:
|