Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 117
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2021 թվականի N 117

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.33054ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2001թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված  Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 06.09.2021թվականի թիվ 192 եզրակացությունը, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն.

 Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.33054հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ այլ, ծածկագիրը՝ 10-020-0116-) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության` ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու համար:


Կողմ -5

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(904.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner