Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է ՝
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի մասնակցությանը «Սյունիք զարգացում» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարած «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթին:
2. Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկների հաստատման դեպքում Արենի համայնքի 2023 թ. տարեկան բյուջեից կատարել 10-15 տոկոս ներդրում՝ համաձայն ծրագրի իրականացման կանոնակարգի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: