Հիմք ընդունելով «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի թիվ 498-Ն, «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումները, ինչպես նաև քաղաքացիներ Ավետիս Խուդոյանի, Հայկ Մելքոնյանի և Ասատուր Մկրտչյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 15-րդ մասերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Ավետիս Խուդոյանի սեփականություն հանդիսացող Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.5 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, ծածկագիրը՝ 10-036-0109-0137) հողամասից առանձնացվող 0.3 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգման:
2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի բնակիչ Հայկ Հակոբի Մելքոնյանի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.15 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0156-0011) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգման: (Կետը խմբագրվել է համաձայն Արենի համայնքի ավագանու 14.02.2023թվականի թիվ 012-Ա որոշման)
3. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Ասատուր Սիսակի Մկրտչյանի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.89586 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0265-0087) հողամասից առանձնացվող 0,073 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման: (Կետը խմբագրվել է համաձայն Արենի համայնքի ավագանու 24.08.2022թվականի թիվ 91-Ա , 12.09.2023թվականի թիվ 103-Ա և 25․01․2024թվականի թիվ 009-Ա որոշումների)