Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մազ մակնիշի վակումային և կամազ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին>> թիվ 101 որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ.
որոշման 3-րդ և 4-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ
3. ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայությունների համար սահմանել հետևյալ սակագները՝
ա) մինչև 30կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 ժամվա արժեքը սահմանել 10 000 ՀՀ դրամ,
բ) 30կմ-ից մինչև 100 կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 800 ՀՀ դրամ,
գ) 100 կմ և ավել հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 500 ՀՀ դրամ, |