Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի նախագիծը և առաջարկված փոփոխություններով երկամսյա ժամկետում ներկայացնել ավագանու հաստատմանը:
1) Եկամտային մասով՝ 552 310 300 ՀՀ դրամ, որից.
ա) սեփական եկամուտներ՝ 143 754 000 ՀՀ դրամ
բ) դոտացիա՝ 339 845 400 ՀՀ դրամ
գ) սուբվենցիա՝ 710 900 ՀՀ դրամ
դ) գույքի օտարումից մուտքեր՝ 20 000 000 ՀՀ դրամ
2) Ծախսերի մասով՝ 552 310 300 ՀՀ դրամ
3) Բյուջեի տարեսկզբի նախնական ազատ մնացորդը` 48 000 000 ՀՀ դրամ, որից.
ա) Ֆոնդային մասով՝ 13 000 000 ՀՀ դրամ
բ) Վարչական մասով՝ 35 000 000 ՀՀ դրամ
2. Հաստատել Արենի համայնքի բնակավայրերի եկամուտների հավաքագրման պլանը՝ համաձայն սույն որոշման 1-2 հավելվածների: