Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Անուշավան Արամի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-025-0107-0319, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,09 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Խաչիկ, 25-րդ փողոց, 6 հողամաս։
2) 0,06 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Խաչիկ 25-րդ փողոց, 6/1 հողամաս։