Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 15.11.2021թվականի <<28.10.2021 թվականի ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության թիվ 66/1532-21 միջնորդագիրը քննարկելու մասին>> թիվ 135 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.
Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համայնքին հասցված 1 470 000 ՀՀ դրամ վնասը վերականգնելու ուղղությամբ։
|