Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է․
1. Կանոնադրության 2.2 կետում ավելացնել հետևյալ նախադասությունը.
- իրականացնել շարժական արտադպրոցական կրթական ծառայություն, անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» բաղադրիչի շրջանակներում իրեն տրամադրված մարզական գույքը վարձակալությամբ տրամադրելով, որի համար սակագները սահմանվում են Արենի համայնքի ավագանու կողմից:
2. Ավտոբուսի համար անհրաժեշտ դիզվառելիքը հատկացնել Արենի ՀՈԱԿ-ի կողմից ձեռք բերված չափաքանակներից՝ հանձնման-ընդունման ակտերի հիման վրա: