Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝
1. Քաղաքացու դիմումի առկայության դեպքում, Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հողամասերի վրա առկա դեկորատիվ ծառերը, որոնք խանգարում են գյուղտնտեսական գործունեություն ծավալելուն, հատելու համար
2. Հատված ծառերի 1խմ-ի համար սահմանել________________դրամ վճար:
3. Ծառահատման դեպքում վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր միավորի դիմաց կրկնակի ծառատնկման աշխատանքներ կատարել համայնքապետարանի կողմից սահմանված վայրում՝ համայնքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր: |