Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սամվել Կարապետի Կարապետյանին և Իրինա Հենրիկի Մկրտչյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,11հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0055-0017, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,04537 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 3-րդ փողոց, 47 բնակելի տուն։
2) 0,06481 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի 3-րդ փողոց, 47/1 հողամաս։