Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 308-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 308-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՒՈՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 29.12.2005թN 2387-Ն որոշումը և սեփականատեր Լեվոն Համբարձումյանի դիմումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Լևոն Արսենի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 0.1339հա (ծածկագիրը՝ 10-006-0090-0005) հողամասը վերահասցեավորել ՀՀ Վայոց ձորի մարզ Արենի համայնք, գ. Աղավնաձոր 16փ թիվ10, նախկինում տրված 22-րդ փ թիվ 104 հասցեի փոխարեն:
  2. Արենի համայնքի Աղավնաձոր  բնակավայրի 16-րդ փողոց,  թիվ 10 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-006-0090-0005, հողամասի չափը՝ 0.1339 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Լևոն Արսենի  Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 43.6 քմ, բնակելի տունը՝ 30.7քմ, բնակելի տունը՝ 41.9քմ բաց բատշգամբը՝ 8.9քմ, բաց պատշգամբը՝ 6.7քմ, բաց պատշգամբը՝ 6.7 քմ և ծածկը՝ 10.7 քմ, ընդամենը 149.2 քմ ճանաչել օրինական:
  3. Ինքնակամ կառոււյցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2022YDMLEK:
  4. Առաջարկել կառույցն իրականացրած Լևոն Համբարձումյանին  վճարելու 1 քմ.` 1028 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տների և բաց բատշգամբների համար՝ ընդամենը 138.5քմ, 167 447 ՀՀ դրամ   (մեկ հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ և 1քմ 616.8 ՀՀ դրամ օժանդակ կառույցի (ծածկի) համար, ընդամենը՝ 6 600 ՀՀ դրամ  հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
  5. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355105082:
  6. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  7. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցն իրականացրած ընկերության կողմից սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.41 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner