Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N DRAWT-Ա
 

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, ներքոնշյալ անշարժ գույքերը աճուրդով օտարելուն․

1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանդիսացող  0․22736 հա (ծածկագիրը՝ 10-006-0352-0008, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը  և հողամասի վրա առկա 16ք/մ մակերեսով պահակատան շենքը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Աղավնաձոր թիվ 20, աճուրդով օտարել։ Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս՝ 3 500 000  ՀՀ դրամ։

2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0.45619 հա (ծածկագիրը ` 10-006-0352-0005, հողատեսքը` խոտհարք)  գյուղատնտեսական նշանակության հողամասը  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ից ոչ պակաս 500 000 ՀՀ դրամ։

3․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0.35238 հա (ծածկագիրը ` 10-006-0352-0003, հողատեսքը` խոտհարք)  գյուղատնտեսական նշանակության հողամասը  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ից ոչ պակաս 400 000 ՀՀ դրամ։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner