Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Գևորգ Բարխուդարի Գրիգորյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.16868 հա հողմասից առանձնացվող 0.02503 հա հողակտորի (ծածկագիր՝ 10-008-0015-0014, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական դասակարգման:
2. Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արենի, 36 փողոց, 42/1: