Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 30-ը ապրիլի 2021 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 30.04.2021 թվականի թիվ 6 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Համայնքներումհամավարակիհետևանքներըտնտեսականզարգացմանմիջոցառումներովհաղթահարելուՙինչպեսնաևհանրայինևմասնավորհատվածներիհամագործակցությունըգործնականհիմքերիվրադնելունպատակով՝Շվեյցարիայիհամագործակցությանևզարգացմաննախարարությանֆինանսավորմամբհայտարարվածդրամաշնորհայինծրագրերի մեկնարկին հավանությունտալու մասին
3. Արենի համայնքի ավագանու 05.03.2021թվականի թիվ 33-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
4. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին,
5. Արենի հայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.401279հա բնակավայրերի նշանակության հողամասը 2 տարի ժամկետով անհատույց օգատգործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին
7. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
8. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և 0.04հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
9. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
10. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին