Այսօր: Ուրբաթ, 7 Մայիսի 2021թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.04.21 ՆՈՐ ԳՈՒՅՔ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Արենիի համայնքապետարանի և «Արփա» ԲՆ հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի «Վայրի կենդանիների 2017-2026թթ կառավարման պլանի իրականացում Վայոց ձորի մարզում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արենի համայնքի համար ձեռք է բերվել գունավոր տպիչ սարք, պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան և հողաֆրեզ/ցաքան՝ ընդամենը ծախսելով 4 189 800 ՀՀ դրամ գումար:

21.04.21 ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Արենիի համայնքապետարանի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համագործակցության շրջանակներում այսօր Արենի համայնքի Արենի բնակավայրում տեղադրվեց Էլեկտրական շարժիչով մեքենաների (Էլեկտրամոբիլների) լիցքավորման կայան: Ընդամենը կատարվել է 650 566 ՀՀ դրամի ներդրում: Կայանը կսպասարկի անվճար:

21.04.21 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՅՑ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Տեղեկացվում է Արենի համայնքի ազգաբնակչությանը, որ սույն թվականի ապրիլի 25-ին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի այցը Արենի համայնքի Ռինդ բնակավայր (հանդիպման վայրը՝ Ռինդի մշակույթի տան դիմաց), որի շրջանակներում պատգամավորները հանդիպումներ կունենան բնակիչների հետ, կծանոթանան նրանց խնդիրներին, կպատասխանեն հուզող հարցերին:

24.03.21 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2021 թ.-ի մարտի 24-ին Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ «Սիլ-Կվարց» ՍՊ ընկերության կողմից Գնիշիկի քվարցիտների հանքավայրի Ջրաձորի տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը:

24.03.21 ԱՐԵՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Նախապես պայմանավորված օրակարգով Արփա բնապահպանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակում Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից, Արենի-1 քարայր կոնսորցիումից։ Իտալական ARS Progetti կազմակերպության և Արփա բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև տեղացի էքսպերտները համառոտ ... Մանրամասն
16.03.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2021 թ.-ի մարտի 24-ին ժամը 14:00-ին Արենիի համայնքապետարանում տեղի կունենա «Սիլ-Կվարց» ՍՊ ընկերության կողմից Գնիշիկի քվարցիտների հանքավայրի Ջրաձորի տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը:
11.03.21 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով տեղեկացնում ենք Արենի համայնքի Արենի, Խաչիկ, Ելփին, Չիվա, Ռինդ և Գնիշիկ բնակավայրերի բնակիչներին, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է նշված ոչ քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավվմանն ուղղված ծառայությունների ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը։Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղական համայնքների բնակիչներին առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը։ՄԱԶԾ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 2
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 2
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
arenigyux@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner