Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 4-ի «2020 թվականի մարտի 17-ից մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածում, նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Արենի համայնքի վարչական տարածքում արտաժամյա հերթապահություն իրականացրած համայնքապետարանի աշխատակազմի և Արենի ՀՈԱԿ-ի աշխատակիցների անդամներին սահմանված դրույքաչափի 50%-ի չափով հավելավճար հատկացնելուն համաձայնություն տալու մասին» թիվ 62 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
ա) որոշման վերնագրում և բովանդակության մեջ. <<համայնքապետարանի աշխատակազմի>> բառերից հետո ավելացնել <<Ելփին բնակավայրի վարչական ղեկավարին>> բառերը, հավելավճար բառը փոխարինել պարգևավճար բառով,
բ) որոշման հավելվածից հանել 1-ին կետը. <<Համայնքի ղեկավար, Հուսիկ Սահակյան, 440 000 ՀՀդրամ, 220 000 ՀՀ դրամ>>,
2. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 4-ի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող էքսկավատոր-ամբարձիչը <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 66 որոշման հղման մեջ ավելացնել <<հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը>> բառերը: