Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 046-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՎՈՎ 2 ՊԱՀԵՍՏԻ ՇԵՆՔԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ՔԱՐԱԿՈՓ>> ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Արենի համայնքի ավագանին որոշում է`

1. Արենի  համայնքի Խաչիկ բնակավայրի  վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 119քմ (ծածկագիր 10-025-0130-0065-001, հասցեն՝ Արենի, գյուղ Խաչիկ 12-րդ փողոց 1-ին փակուղի 2/3) և 106,5քմ (ծածկագիր 10-025-0130-0061-001, հասցեն՝ Արենի, գյուղ Խաչիկ 12-րդ փողոց 1-ին փակուղի 2/2)  պահեստները 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, հատկացնել «Քարակոփ» գյուղատնտեսական կոոպերատիվին՝ ալրաղաց և չրանոց կառուցելու և շահագործելու նպատակով: 

 2․ Արենի համայնքի ղեկավարին՝ պայմանագրում պարտադիր ներառել դրույթ, ըստ որի անհատույց օգտագործման իրավունքով հատկացված շինություններում իրականացվող ծրագրերից՝  կոոպերատիվի անդամների հավասար պայմանններով և հիմունքներով, մատուցած ծառայություններից  օգտվելու իրավունք է ունենալու  Արենի համայնքի ողջ բնակչությունը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner