Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և 83-րդ հոդվածների պահանջներով, և համաձայն ՀՀ <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի Արենիի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Արենիի համայնքի 2017թվականի տարեկան բյուջեն
ա) մուտքային մասով` 46116.8հազար(քառասունվեց միլիոն մեկ հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ
բ) ծախսային մասով` 49177.8 հազար (քառասունիննը միլիոն մեկ հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ
Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը
վարչական մաս` 1 659.5հազար (մեկ միլիոն վեց հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ
ֆոնդային մաս`1401.5հազար (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ
1. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1
2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3
4. Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4
5. Հատատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5
6. Սահմանել որ.
ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին .
ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև <<ՀՀ Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: