Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.
0.05697 հա ընդհանուր մակերեսով հողամասի(ծածկագիր 10-008-0184-,նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության: