Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<իրավական ակտերի մասին>> օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 75-րդ հոդվածների պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է՝
- Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 20.08.2013թվականի թիվ 21 և 27.12.2016թվականի թիվ 58 որոշումները
- Արենի համայնքի ավագանու 19 դեկտեմբերի 2012թվականի թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա) <<ներգրավել>> բառը փոխարինել <<անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել>> բառերով և
բ) <<հատուկ պահպանվող տարածքի մեջ>> բառերը փոխարինել <<բնապահպանական հիմնադրամին>> բառերով:
3. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ
- Լիազորել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի>>-ի հետ կնքել 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր,
- սահմանել որ.ա)Հողերի նպատակային նշանակությունը ենթակա չեն փոփոխության,
- բ) Հողերը շարունակում են մնալ Արենի համայնքի սեփականության հողեր,
-
գ) Չեն սահմանափակվում բնակչության կողմից խոտհարքը, արածեցումը, ուտելու համար պիտանի բուսատեսակների հավաքումը,
դ) Օրենքով սահմանված կարգով որսի իրականացումը:
|