Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ և 36-րդ կետերի պահանջներով, և հիմք ընդունելով Արենի համայնքի բնակիչ Արա Սիմոնյանի դիմումը, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Թույլատրել Արենի համայնքի բնակիչ Արա Սիմոնյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակելի տան (հասցե՝ 1-ին փողոց տուն 4) հարակից տարածքում, M40 միջպետական ճանապարհի վերևի հատվածում, կատարի բարդու ծառերի սանիտարական էտ: Ծառերի արմատները բաց են և վտանգավոր բնակելի տան և հարակից ճանապարհի համար:
2. Հանձնարարել Արա Սիմոնյանին ծառերի ճյուղերը կտրել 3 մետրից ոչ պակաս բարձրության վրա: |