Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 119
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 15 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը դեկտեմբերի 2019 թվականի թիվ 15 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին, 

2. 2020 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,

3. 2020 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին,

4. 2020 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,

5. 2020 թվականի համար Արենի համայնքի  համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,

6. Արենի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին,

7. Արենի համայնքի ավագանու 18.10.2019թվականի թիվ 107-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, 2019 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում  և հոդվածային  վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին

 

8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Տիգրան Խաչատրյանի դիմումը քննարկելու մասին,

9. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ահարոն Հարությունյանի դիմումը քննարկելու և աղբի ու ջրի 2019 թվականի վարձավճարներից ազատելու մասին,

10.Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Դավթյանին դրամական օգնություն տալու մասին 

11. ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի Վետերանների տարածքային խորհուրդ հասարակական կազմակերպության դիմումը քննարկելու մասին,

12. Հայաստանի Հանրապետության Վարչապետին և Վայոց ձորի մարզպետին ուղերձ հղելու մասին

13.Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner