Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2007թվականի թիվ 29-Ն հրամանը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 17.12.2020թվականի <<2021 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 139 որոշման հավելված 2-ը և հավելված 4-ը:
2. Հաստատել Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
3. Հաստատել Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելված 2ի: |