Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած Ճանաչել Արենի համայնքի ավագանու 30.07.2019 թվականի <<Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի թիվ 22 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սականգները հաստատելու մասին>> թիվ 85 և 23.07.2020թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բելոռուս մակնիշի տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի վարձատրության չափ սահմանելու մասին>> թիվ 83 որոշումները:
2. <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել համայնքապետարանին պատկանող գյուղատնտեսական և այլ տեխնիկաները՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի
3. Սահմանել <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված տեխնիկաներով մատուցվող ծառայությունների սակագները համաձայն սույն որոշման հավելված 2-ի,
4. Առաջարկել <<Արենի>> ՀՈԱԿ-ի տնօրենին տեխնիկաները շահագործող անձանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, համաձայն որի՝
ա) Ծառայությունների դիմաց գանձվող վճարները վճարվում են <<Արենի>> ՀՈԱԿ-ի հաշվապահություն,
բ) Ծառայությունների դիմաց գանձված գումարի 40%-ը՝ հարկերը ներառյալ, վճարվում է տրակտորավարին որպես աշխատավարձ,
գ) սահմանել, որ տեխնիկաներով ծառայությունները մատուցել բացառապես համայնքի ազգաբնակչությանը՝ համայնքի տարածքում: Համայնքի տարածքից դուրս ծառայություններ մատուցելու համար, ՀՈԱԿ-ի տնօրենի հետ լրացուցիչ կնքել գրավոր համաձայնագիր՝ սահմանելով լրացուցիչ վարձավճար՝ ոչ պակաս շուկայական գներից,
դ) պայմանագրի մեջ պարտադիր ներառել տեխնիկաների շահագործման և տեխ. Սպասարկման հետ կապված դրույթները,
5. Իրավաբանական անձանց մատուցել ծառայություններ շուկայական գներին համապատասխան,
6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս մակնիշի տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի կատարած աշխատանքների 1 ժամվա վարձատրության չափ սահմանել 1300 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը` ապահովելով անհրաժեշտ դիզ. վառելիքով: |