Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 014
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ ՄԱԿՆԻՇԻ 823 LL70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԴԵՊԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԵՐԹՈՒՂՈՒ ՕՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.07.2020թվականի թիվ 01/07.4/4175-2020 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823LL70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:

2. Սահմանել ուղևորատար միկրոավտոբուսի  վարորդի աշխատավարձի չափը՝  220 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին`

ա) հաստատել երթուղու գրաֆիկ համաձայն որի իրականացնել ուղևորափոխադրումներ բոլոր բնակավայրերից 

բ)  ուղևորափոխադրումների կազմակերպման համար հատկացնել դիզելային վառելիք՝ ըստ սահմանված նորմերի,

գ) օրենքով սահմանված դեպքում վճարովի ծառայության թույլտվություն տրամադրվելու դեպքում անցնել վճարովի ծառայության սահմանված շուկայական գների   50%-ի չափով

4. Ապահովել պարետի որոշմամբ սահմանված համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

5. Լիցենզավորված ուղևորափոխադրում իրականացնող ընկերության կողմից  երթուղու սպասարկումը վերսկսելու դեպքում որոշումը  ճանաչել ուժը կորցրած 

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner