Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Արենի համայնքի ավագանու 23 նոյեմբերի 2016թվականի <<Արենի համայնքի տարածքում 2017թվականին տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 47-Ն որոշման մեջ ավելացնել նոր 14 և 15-րդ կետերով՝
14.) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության հայտերի գրանցման համար սահմանել 5հազար ՀՀ դրամ տեղական վճար:
15. համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց մրցույթում կամ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը համայնքապետարանի բյուջե է վճարում փոխհատուցման վճար՝ հողամասի չափագրման, կադաստրային ծախսերի և հայտարարության տպագրման համար:
|