Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.27671 հա (ծածկագիրը՝ 10-004-0124-0011 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 5000 ՀՀ դրամ:
|