Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 123
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 123


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.10.2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 98, ԹԻՎ 99 ԵՎ ԹԻՎ 101 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն.

1. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Արենի համայնքի բնակիչներից ստացված դիմումները քննարկելու և դրամական աջակցություն տրամադրելուն  համաձայնություն տալու մասին» թիվ 98  որոշման մեջ կատարել հետևյալ  լրացումները.

ա) որոշման  իրավական հիմքերի  մեջ. «18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետի  պահանջով»  բառերից հետո ավելացնել <<և հիմք  ընդունելով  Արենի համայնքի  Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության, բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական բարելավման վերաբերյալ դիմումները քննող հանձնաժողովի 25.09.2020 թվականի  թիվ 13 նիստի առաջին և երկրորդ որոշումները>>  բառերը,

2. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18-ի  <<Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 99-Ն որոշման իրավական հիմքերի  հղման մեջ կատարել հետևյալ լրացումը

ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»  բառերից և թվերից հետո ավելացնել,  29-րդ հոդվածի 5-րդ մաս բառերը և թվերը:

3. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18 -ի  «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մազ մակնիշի վակումային և կամազ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին» թիվ 101 որոշման մեջ կատարել հետյալ լրացումները

   ա) որոշման իրավական հիմքերի մեջ  «կետի պահանջով» բառերից հետո ավելացնել «և Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով» բառերը 

   բ) որոշման  համարից հետո ավելացնել «Ն»  տառը: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner