Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 25-րդ կետերի պահանջերով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն մասնակցելու Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի <<ՀՏԶՀ>> կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 2-րդ բաղադրիչին՝ առաջնահերթ խնդիր սահմանելով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի տանիքներին:
2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5 % ներդրում ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
4.Հանձնարարել համայնքապետարանին՝ պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ՝ Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
5.Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: |