Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ռուբեն Կարապետի Ղազարյանին և Զարինե Գրիգորի Ղազարյանին համասեփականության իրավունքով պատկանող 0,141հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0002-0017, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,07158հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գ․Արենի 30-րդ փողոց, 8/1 հողամաս։
2) 0,06755հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գ․Արենի 30-րդ փողոց, 8 հողամաս։