Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 120-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն.

1. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի նախադպրոցական կրթություն գործառնական դասակարգման 09 բաժնի, 01 խմբի, 01 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/ հոդվածից պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամ և ուղղել սոցիալապես անապահով անձանց աջակցություն գործառնական դասակարգման  10 բաժնի 07 խմբի 01 դասի  4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին.

1.1. Գումարը ամբողջությամբ նպատակաուղղել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

2. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի, 06 խմբի, 01 դասի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից պակասեցնել 14 000 000 ՀՀ դրամ և ուղղել.

2.1 Ջրամատակարարում գործառնական դասակարգման  06 բաժնի 03 խմբի 01 դասի  5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ 3 000 000 ՀՀ դրամ,

2.2 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման  01 բաժնի 06 խմբի 01 դասի  5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝  10 500 000 ՀՀ դրամ,

2.3 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման  01 բաժնի 06 խմբի 01 դասի  5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածին՝   500 000 ՀՀ դրամ,

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner